Լրահոս

26.05.2012 14:26


Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն քննադատել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն քննադատել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների ամենամյա զեկույցի որոշ կետեր։ Ամերիկայի հայերի դժգոհությունն են առաջացրել մի շարք ձևակերպումներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Զեկույցում մասնավորապես ասվում է. «Էթնիկ հայ անջատողականները շարունակում են Հայաստանի աջակցությամբ վերահսկել երկրի Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից 7 ադրբեջանական շրջանները»։

Այս առիթով ԱՀԱԿ–ի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանն ասել է.

Այս մեկ կարճ նախադասությամբ, որում զարմանալիորեն շատ փաստացի սխալներ և կողմնակալություն կա, Պետքարտուղարությունը կարող է ժողովրդավարության և ինքնորոշման գործը կես դարով և նույնիսկ ավելի հետ գցել։ Եթե առաջնորդվենք այս մոտեցումով, ապա հազիվ թե վերջին 50 տարում ՄԱԿ–ին անդամակցած 80 երկրներից որևէ մեկին հնարավորություն տրվեր մտնել ազատ ազգերի հանրություն։

Արամ Աբրահամյանի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նման ձևակերպումներով փորձում է, մինչև հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների ավարտը, կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը